ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք ստանալու հոդվածով հանցագործություն կատարելու կասկածանքով, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում։