Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։
Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մարդիկ մի քանի օր է՝ այստեղ են գիշերում։
Այս գիշերը ևս պատրաստվում են այստեղ անցկացնել։