Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է բեմի վրա ելույթի ժամանակ. պահը ֆիքսվել է տեսանյութում
Կոլումբիայի Սաբանալարգա քաղաքի քաղաքապետ Խորխե Էլիաս Չամսի տաբատն ընկել է հագից բեմի վրա ելույթ ունենալիս. պահը ֆիքսվել է տեսանյութում։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակումը հայտնվել է Gestion Colombia ամսագրի X հարթակում:
Դեպքը տեղի է ունեցել, երբ պաշտոնյան դպրոցում հանդես է եկել հանդիսավոր ելույթով: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է նրա տաբատն ընկնում, և նա բեմում մնում է շապիկով ու սպիտակ շորտով։
«Թող սա մնա պատմության մեջ, ես իրականում նիհարել եմ ութ կիլոգրամ», – ասել է տղամարդը:
Հանդիսատեսն իր հերթին կատարվածին արձագանքել է ծափահարություններով։