Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիսաեզրափակիչում. Նա առնվազն բրոնզե մեդա էլ նվաճել
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հովսեփյանը պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ: Սակայն մենամարտը չկայացավ և հաղթանակը շնորհվեց Հովսեփյանին: Վերջինս դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց Եվրոպայի առաջնության առնվազն բրոնզե մեդալ:
Ավելի վաղ ԵԱ-ի կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքյանը, Սոնա Հարությունյանը և Էլիդա Քոչարյանը: