Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքի 35 տոկոսը, 60 տոկոսը վնասվել է. Բորել
Գազայի հատվածում 34000-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել՝ հիմնականում կանայք և երեխաներ, ոչնչացվել է ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքի 35 տոկոսը, 60 տոկոսը վնասվել է՝ Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է Ժոզեպ Բորելը:
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում առնվազն 249 հումանիտար աշխատակից և շուրջ 100 լրագրող է զոհվել:
Նա կոչ է արել Թել Ավիվին՝ հումանիտար դադարներ ապահովել, նաև ռազմական գործողություն չսկսել Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ 1.3 միլիոնից ավելի փախստական է ապաստանել:
«Դատապարտում ենք ահաբեկչական ցանկացած գործողություն, սակայն մարդասիրական օրենքը հարկավոր է հարգել»,- եզրափակել է Բորելը: