Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը
Ախթալայից դեպի Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհից ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանության մեծաթիվ ուժ է կուտակվել նշված հատվածում։ Անհայտ թվով մարդկանց բերման են ենթարկել։
Տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել նաև քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։