Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան
«Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել»,- ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունն ուրացող հայտարարություններին՝ հնչող գործող իշխանության շրջանակներից։
ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ վաղը՝ ապրիլի 24-ին, կհրապարակվի իր հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշաատակի օրվա կապակցությամբ, որտեղ, նրա խոսքով, ամեն ինչ ասված ու շարադրված կլինի։