Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել. Ալիև
Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի: Այս մասին Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն:
«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի. հայկական կողմը համաձայնել է այն չներառել խաղաղության համաձայնագրում։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա։
Եթե նրանք կառչեն ինչ-ինչ «անկարևոր տերմիններից», ապա դա հստակ կնշանակի, որ ցանկանում են օգտագործել այս ժամանակը, ավելի շատ զինվել ու նորից հարձակվել մեր վրա, բայց մենք նրանց այդպիսի շանս չենք տա»,- ասել է Ալիևը։