Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչության դեմ
Պակիստանն ու Իրանը ահաբեկչությունը գնահատում են որպես երկու երկրների ընդհանուր խնդիր և որոշել են սերտորեն համակարգել պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ:
Այդ մասին հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարարությունը՝ երկուշաբթի օրն Իսլամաբադում գերատեսչության ղեկավար Մոհսին Ռազա Նաքվիի և իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հանդիպման արդյունքներով։