Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ղազախստանը մեզ դիմել է իրենց մոտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք սրան և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը։