Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի. Ալիև
Բաքուն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ծրագրեր չունի։ Այս մասին Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում քննարկման առարկա չի կարող դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք։ Եթե մենք դրանք տեսնենք, ապա որոշումներ կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ կբավարարի նաև համագործակցության այն մակարդակը, որն այժմ կա», — հայտարարել է նա։
Ալիևը հայտնել է նաև, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը: