Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել
Նոյեմբերյանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, տեղում՝ ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցի թղթակիցը քիչ առաջ հայտնել է, որ ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքվ բնակիչներից մեկը լուրջ վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Թղթակցի հաղորդմամբ դա տեղի է ունեցել ոստիակնների ներկայությամբ։
«Երկրապահի վիլիսը քշեց վրան, գլուխը ջարդեց, տարան հիրվանդանոց, մեկի ոտքն էլ կոտրվել ա»,- լրատվամիջոցին հայտնեց դեպքին ականատես բնակիչներրից մեկը։
Tert.am-ի փոխանցմամբ՝ տեղում էր նաև պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ ասաց, որ ԵԿՄ մեքենայի վարորդը ազատ շրջում է և ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել։