Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին
Ուրբաթ օրը` 2024 թվականի ապրիլի 19-ին, Դավիթ Տոնոյանը ՄԻՊ աշխատակազմ տեղեկություն է ներկայացրել՝ նշելով, որ ցանկանում է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:
«Պաշտպանն այց է իրականացնելու քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին խորհրդապահական կարգով տեսակցելու նպատակով»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։