Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր Նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Նոր Հաճն... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե...

Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անհնար է չհուզվել, սիրտը թունդ չառնել՝ տեսնելով, թե մոտ մեկ դար բոլորած կիրանցեցի Լենա տատն ինչպես է նստում ճանապարհի մեջտեղում, ինչ վճռականությամբ է իր անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնում իր հողուջուրը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշմանը: Առհասարակ, կեցցեն բոլոր այն հայրենակիցները, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում, թե Բաղանիսում ելել են ակտիվ պայքարի, ճանապարհ են փակել, դիմադրում են ինչպես փաշինյանական իշխանության կամակատարներին, այնպես էլ նպատակային իրենց դեմ ուղարկվող սադրիչներին, չնայած կարկուտ-անձրևին, չնայած ամեն ինչին՝ չեն դադարեցնում իրենց բողոքի դրսևորումը: Այս ամեն ինչը, կարելի է ասել, շատ լավ է:

Չէ, բնական ու սպասելի է: Հակառակը կլիներ անհասկանալի: Բայց: Առանց հուզական զեղումների դիտարկենք մի քանի հանգամանք: Բողոք դրսևորելուց բացի, ի՞նչ են պահանջում Ոսկեպարում, Կիրանցում և նշված շրջանի այլ բնակավայրերում այս օրերին բողոքի ելած ու նաև նրանց միացած մեր հայրենակիցները: Ճիշտ է, պահանջում են, որ իրենց կենսատարածքը, Հայաստանի տարածքը չհանձնվի թշնամի թուրքին (ադրբեջանական կողմին), ինչպես դա ցանկանում է անել Փաշինյանի իշխանությունը: Այ, այստեղ գալիս է երկրորդ հարցը. ումի՞ց են պահանջում: Ճիշտ է, նույն իշխանությունից, այն է՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա մյուս «նիկոլներից» են պահանջում:

Այսինքն, ենթադրելի է, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում կամ այլ մերձակա վայրերում ճանապարհ փակող, ակտիվ ընդվզող մեր հայրենակիցները կարծում են, որ այդ կերպ կարող են ստիպել Նիկոլ Փաշինյանին, որ վերանայի իր հակապետական, հակազգային ու կործանարար որոշո՞ւմը: Ինչի՞ վրա է հիմնված այդ ակնկալիքը: Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ քպաթիմը «մահապարտի ուխտ» արածի նման թե՛ մինչև հիմա, թե՛ հենց այս օրերին բոլոր հնարավոր եղանակներով ցույց են տալիս, որ ո՛չ մի դեպքում, ո՛չ մի պարագայում չեն վերանայելու հայակեր թուրքին Հայաստանից տարածք նվիրելու իրենց որոշումը: Մինչև հիմա էլ է նույնը եղել. Փաշինյանն ինչպես որոշել էր Արցախը հանձնել թշնամուն, այնպես էլ հանձնեց: Այդ որոշումը անշեղորեն կատարել է: Որոշել էր Շուռնուխի կեսը ու Գորիս-Կապան ճանապարհը հանձնել, հանձնել է: Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում թշնամին հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր զավթել է ու արդեն 2-3 տարի զավթած է պահում:

Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում ոչ մի բան չի արել՝ թեկուզ 1 քառակուսի կմ հետ բերելու համար ու չի էլ անելու: Նա իր ամեն խոսքով ու քայլով է դա ցույց տվել ու ցույց տալիս: Հիմա գործնականում Նիկոլ Փաշինյանը որոշել է, ավելին՝ պաշտոնապես հայտարարվեց, որ թշնամուն է հանձնելու Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի կենսատարածքները, մեր պաշտպանական կարևորագույն բնագծերը: Ընդսմին, ումից ինչ պահանջելու հարցի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը իրենց հակահայ որոշումը վաղուց կայացրել են, նրանք անհայրենիքներ են, նրանք հետևողականորեն ընթանում են երկիրը ծվեն-ծվեն թշնամուն հանձնելու ճանապարհով:

Հետևաբար, անիմաստ է, իսկ քաղաքական առումով, կներեք, կարճատեսություն է նման «իշխանությանն» ինչ-որ հորդորներ ուղղելը, նրանց փորձել բացատրելը, թե՝ սա մի արեք, այն մի արեք: Այդ իշխանությունը վստահ է, որ արդեն համոզել է, համարում է, որ ինքն անսխալական է, համոզված է, որ ընդդիմացողներին, ներողություն, կա՛մ կգնի, կա՛մ սպասարկող ոստիկանների միջոցով կջարդի: Հարկավ, կրկնենք, շատ լավ է, որ ոսկեպարցին, կիրանցեցին, առհասարակ, ակտիվ դրսևորվող մեր հայրենակիցները ակտիվ են իրենց անհնազանդության մեջ: Բայց լոկալ դիմադրության այս օջախներում ընթացող այդ պայքարը կարծես հասցեատեր չունենա: Առավել ևս, որ տարածքների հանձնումը միայն տվյալ տարածքում բնակվող մեր հայրենակիցների հարցը չէ: Դա համընդհանուր հարց է: Առիթ ունեցել ենք շեշտել, հիմա էլ չենք զլանա կրկնել՝ Ոսկեպարի հարցը միայն ոսկեպարցիներինը չէ, Կիրանցի ու Բերքաբերի հարցը միայն կիրանցեցիներինն ու բերքաբերցիներինը չէ: Ինչպես և Արցախի հարցը չէր կարող միայն արցախցիներինը լինել: Մյուս կողմից՝ եթե այսօր հանգիստ հանձնեց այս տարածքները, վաղը կգա մյուս բնակավայրերի հարցը...

Դա պարզից պարզ է: Այսօր գլխավոր հարցը, քաղաքական օրակարգի ամենից հրատապ խնդիրը մեկն է՝ ազատվել հողատու, երկրատու, թշնամու շահերն սպասարկող անհայրենիք այս իշխանություններից: Ինչպես ասվում է՝ ազգային ցասման «ավելով» քշել սրանց պետության ղեկից՝ երկրի նավը խորտակվելուց ու ջարդուխուրդ լինելուց փրկելու համար: Սա է հիմնական հարցը: Ու այստեղ արդեն ոչ թե 96-ամյա Լենա տատիկն անելիք ունի, այլ անելիք ունեն հասարակական, քաղաքական, ազգային բոլոր ուժերն ու կառույցները: Բո-լո-րը: Ելույթների համար ժամանակը սպառվելուն մոտ է: Լոկալ դիմադրության ժամանակը՝ ևս: Հարցը շատ պարզ է. կա՛մ ազատվում ենք այս իշխանություններից ու մեր երկիրն ու պետությունը համատեղ ջանքերով պահպանելու հնարավորություն ենք ձևավորում, կա՛մ… գիտեք, թե ինչ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով

Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր Նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Նոր Հաճն... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan