Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. նա առնվազն բրոնզե մեդալ ունի
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիի հետ և գերազանցեց նրան: Մանասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչը, որը կկայանա ապրիլի 25-ին:
Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը,Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը: