Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են լքել պաշտոնները
Ռուսաստանի երեք շրջանի նահանգապետները կարող են փոխվել մինչև մայիսի վերջ, երկուշաբթի՝ ապրիլի 22-ին, գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները։ Ըստ պարբերականի զրուցակիցների՝ խոսքը Օրենբուրգի նահանգապետ Դենիս Պասլերի, Նիժնի Նովգորոդի ղեկավար Գլեբ Նիկիտինի և Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովի մասին է։
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է տարածաշրջանում հեղեղումների իրավիճակի ֆոնին։ «Վեդոմոստիի» աղբյուրները նշում են, որ Պասլերը նախկինում էլ էր հրաժարական խնդրել՝ վկայակոչելով այն փաստը, որ «բիզնեսում իրեն ավելի հարմարավետ էր զգում»։
Միաժամանակ Նիկիտինն ու Ալիխանովը, ըստ «Վեդոմոստիի» աղբյուրների, կարող են պաշտոնի բարձրացում ստանալ։ Կալինինգրադի մարզի վարչակազմից հայտնել են, որ Ալիխանովի հեռանալու մասին ոչինչ հայտնի չէ։ Նիկիտինն էլ, մինչև Նիժնի Նովգորոդի մարզի ղեկավարի պաշտոնին անցնելը, զբաղեցրել է ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարարի պաշտոնը։