Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար հավաքել են մոտ 3 միլիոն եվրո
Սլովակիայի քաղաքացիները, դժգոհ Ուկրաինայի հանդեպ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության վերաբերմունքից, դրամահավաք են հայտարարել ուկրաինական բանակի համար արկեր գնելու նպատակով, և առաջին երկու օրվա ընթացքում հավաքել են նախատեսվածից ավելին, գրում է BBC-ն:
Դրամահավաքը հայտարարվել է ի պատասխան Սլովակիայի կառավարության մերժմանը՝ միանալ՝ Եվրոպայից դուրս գտնվող երկրներից Ուկրաինայի համար արկեր գնելու վերաբերյալ Չեխիայի նախաձեռնությանը: «Եթե ոչ կառավարությունը, ապա մենք կուղարկենք»,- ասվում է «Զինամթերք Ուկրաինայի համար» նախաձեռնության կայքում տեղադրված կարգախոսում։
Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը՝ հավաքի մեկնարկից մեկ շաբաթ անց, կայքը հայտնել է, որ արդեն հավաքվել է 2,95 միլիոն եվրո։ Նվիրատվություններ է փոխանցել ավելի քան 47 հազար մարդ։
Ինքը՝ Ռոբերտ Ֆիցոն, դեռ չի մեկնաբանել այս նախաձեռնությունը։ Պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակն էլ ասել է, որ Սլովակիան ժողովրդավարական երկիր է, և քաղաքացիները բոլոր իրավունքներն ունեն նման գործողությունների համար։