Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է Հայաստան
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։
Թե Գորիսից ուր են գնալու ռուս խաղաղապահները, հստակ չէ։ Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ ռուսական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էր գալիս Ադրբեջանով։