Օնիկ Գասպարյանը որպես վկա հարցաքննվել է «քիմիկների զորամասի» գործով նիստին
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը այսօր Հակակոռուպցիոն դատարանում որպես վկա հարցաքննվել է «քիմիկների զորամասի» գործով նիստին:
Գասպարյանի միջնորդությամբ հարցաքննությունն անցկացվել է դռնփակ և տևել մոտ 5 ժամ:
Նիստից հետո հետո ԳՇ նախկին պետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Այս գործով 4 մեղադրյալ կա՝ նրանց թվում՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Ըստ մեղադրանքի՝ Մակարյանի և նրա ենթակաների պատճառով է Զանգելանում ավելի քան 60 զինվորական հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ. նրանց մի մասը զոհվել է, մյուսները գերեվարվել կամ անհետ կորել են: