Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ մեր բողոքը մերժվել է․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ մեր բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է»,- գրել է նա։