Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 21-ին` ժամը 22.00-ին, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու կամրջին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մեքենային, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը: «ԲՄՎ»-ն վարած 15-ամյա պատանին և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 14-ամյա Հայկ Հովհաննիսյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն: