Կարո Փայլանին վռնդել են հայկական եկեղեցուց
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բըրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց: Այս մասին գրում է Hraparak.am-ը՝ հղում անելով միջդեպի պահին եկեղեցում պատարագին ներկաներից մեկին և վերջինիս տրամադրած տեսանյութին։
Նշվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:
Ավելի ուշ աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել պատգամավորի մասնակցությամբ միջադեպից։
Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։