Իսրայելը առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի. Նեթանյահու
Իսրայելը առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի, քանի որ դա Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման միակ ճանապարհն է, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը միակ խաղացողն է, որը խանգարում է համաձայնության հասնել։
«Հետևաբար, մենք նրան կհասցնենք լրացուցիչ և ցավալի հարվածներ, և դա տեղի կունենա մոտ օրերս, մենք կուժեղացնենք ռազմական և քաղաքական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա, քանի որ դա միակ ճանապարհն է ազատելու մեր պատանդներին և հասնելու մեր նպատակին»,- ասել է նա։