Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթել են ԵԱ-ի 3-րդ տուրում
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երրորդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում միավորը կիսեց Էլինա Դանիելյանը, պարտվեց Սուսաննա Գաբոյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեցին:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստներ: