Լերա Կուդրյավցևան մեղադրվում է մաֆիայի հետ կապ ունենալու մեջ
Լերա Կուդրյավցևան չէր հասցրել ուշքի գալ այն բանից հետո, երբ իրեն կողոպտել էին Դյուսելդորֆ ռեստորանային համալիրում, երբ արդեն նրան սկսել են մեղադրել մաֆիայի հետ կապ ունենալու մեջ: Ինչպես հայտնի է դարձել, ռեստորանում տեղի ունեցած դեպքից հետո, երբ հափշտակել էին նրա դրամապանակը, տեղի ոստիկանությունը չէր հասցրել գործը գլուխ բերել, քանի որ նոր իրավիճակ էր ստեղծվել:
Հաղորդավարուհին անմիջապես զանգահարել էր իր սիրելիին' Իգոր Մակարովին, ով որոշակի գումար էր փոխանցել: Թվում էր, թե այդ գումարով Կուդրյավցևան կարող է լուծել իր խնդիրները, սակայն պարզվել է, որ նրան գումարը չէին տվել: Այս մասին գրում է svit24.net-ը:
«Ինձ ասացին, որ ես ռուսական մաֆիայից եմ և դրա համար չեն տա ինձ փոխանցված գումարը»,- պատմել է Լերան:
Կարելի է ասել հաղորդավարուհու գլխին սև ամպեր են կուտակվել: