Ուկրաինայում հակամարտությունից դուրս գալու ռազմավարություն չկա. Մասկ
Իլոն Մասկը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունից դուրս գալու ռազմավարություն չկա:
Այսպես է նա պատասխանել միլիարդատեր Դեվիդ Սաքսի՝ X սոցցանցում արված գրառմանը:
Ըստ Սաքսի, պարզ հաշվարկներից ելնելով՝ ֆինանսավորման մասին նոր օրինագիծը, որը հռչակվում է որպես Ուկրաինայի փրկություն, թույլ կտա գնել հակահարձակման համար [սպառազինության] ուղիղ կեսը:
«Ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ չկա ելքի ոչ մի ռազմավարություն, կա միայն հավերժական պատերազմ»,- պատասխանել է Մասկը: