Ցեղասպանության դեմ պայքարը ամեն հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ է բացել մեր առաջ․ Օսկանյան
Ցեղասպանության դեմ պայքարը միշտ եղել է հայ ժողովրդի դեմ պայքարների ճակատին՝ յուրաքանչյուր հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ բացելով մեր առաջ. այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ Անթիլիասում անցկացվող «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարին, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից:
Նա մտահոգություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պայքարը կարող է նվաղել։
Օսկանյանը խոսել է օկուպացված Արցախում ցեղասպանության հարցը բարձրացնելու շուրջ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տարած աշխատանքի մասին՝ շեշտելով Հայաստանի իշխանության դերակատարության կարևորությունն այս հարցի շուրջ։