Ուկրաինայի բնակչությունը հոգնել է պատերազմից․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ երկրի բնակչությունը հոգնել է հակամարտությունից։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է բրազիլացի լրագրողների հետ հարցազրույցում․
«Ուկրաինացիների հավատը չի անհետացել, մարդկանց հավատը զինված ուժերի և իրենց նկատմամբ չի անհետացել, ինչ վերաբերում է հոգնածությանը, ես չեմ ստի, այն կա»,- նշել է Ուկրանիայի նախագահը։
Նախկինում հակամարտությունից ուկրաինացիների հոգնելու մասին ասել էին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովը և արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։