Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը վերացնում է կարևոր խոչընդոտ խաղաղության ճանապարհին․ Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը:
Գերատեսչությունն այս մասին գրառում է կատարել X-ի իր էջում:
«1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին կարևոր խոչընդոտ։ Գերմանիան շարունակում է պատրաստ լինել՝ անելու ամեն ինչ կայուն խաղաղության ճանապարհին աջակցելու համար»,–ասված է հաղորդագրությունում: