Վերա Բրեժնևան իր նոր կողակցի և երեխա որդեգրելու մասին
Երգչուհի Վերա Բրեժնևան, ով առավել շատ հայտնի է, որպես "ВИА Гра" խմբի երգչուհի, տվել է շատ անկեղծ հարցազրույց և խոստովանել, որ իր կյանքում կա սիրելի տղամարդ, ինչպես նաև պատմել է իր աղջիկների մասին: Վերա Բրեժնևան խոստովանել է, որ ցանականում է երեխա որդեգրել: Նրա կյանքում այժմ ամեն ինչ հիանալի է, քանի որ նա այժմ ոչ միայն բախտավոր երգչուհի, դերասանուհի է, այլ նաև երկու հիանալի աղջիկների մայր: Սակայն, նա իր սիրելիի անունը գաղտնի է պահում:
«Իմ աղջիկը' այժմ գտնվում է ամենաքաղցր տարիքային շրջանում: Դա այն տարիքն է, երն երեխան արդեն սկսում է հասկանալ և ճանաչել աշխարհը: Դա 2-5 տարիքային շրջանն է: Իսկ, երբ երեխան դուրս է գալիս այդ քաղցր շրջանից, մի փոքր տխուր է լինում, քանի որ կրկին երեխա ես ցանկանում ունենալ: Ես մեծ ընտանիքի մասին եմ երազում և էլի երեխաներ եմ ուզում ունենալ: Մեկը հաստատ, իսկ հետո' ինչպես Աստված կամենա»,- պատմել է երգչուհին: Այս մասին գրում է dni.ru-ն:
Երգչուհին մտածում է երեխա որդեգրելու մասին:«Մեկ տարի առաջ ես "Пока все дома" հաղորդումը դիտելիս, տեսա մի որբ տղայի: Ես սիրահարվեցի նրան, եթե իհարկե կարելի է այդպես ասել: Ես մշտապես նրա մասին եմ մտածել ու շարունակում եմ մտածել: Ես զանգահարեցի հեռուստատեսություն, որ նրա մասին ինչ որ բան իմանամ, սակայն պարզվեց, որ նրան արդեն որդեգրել են»,- պատմել է երգչուհին:
Վերա Բրեժնևան իր երեխաների մասին կարող է մշտապես պատմել, քանի որ նրանց պարզապես պաշտում է: