Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Մասնավորապես, Սյունիքի մարզի փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սիսիան քաղաքի մի բնակիչ հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացրել հրացան և ռազմամթերք։
Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որսորդական հրացաններ, ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Արթիկի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Գնդացրի, ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։
Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան ու փամփուշտներ կամավոր հանձնելու դեպք։
Ախուրյանի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք՝ շնորհիվ քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։
Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ճամբարակ քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է նռնականետ։ Արտանիշ գյուղի մի բնակիչ էլ Ճամբարակի բաժին է բերել ողորկափող հրացան և ռազմամթերք։
Մարտունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի քաղաքի մի բնակիչ բաժին է բերել հրացան ու ռազմամթերք։
Տավուշի բաժնում արձանագրվել է ակոսափող հրազեն կամավոր հանձնելու 2 դեպք՝ շնորհիվ ոստիկանների բացատրական աշխատանքի։
Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաշեն հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։