Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը
Կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ սա կարևոր քայլ է։ Անդրադառնալով սահմանազատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ X-ի էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք ողջունում ենք հայտարարությունն, ըստ որի, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունել»։