Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան խորհրդարան։ ԱԺ պատկան մշտական հանձնաժողովներում քննարկվելու են ՄԻՊ եւ ԿԸՀ գործունեության նախորդ տարվա հաշվետվությունները։
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա կոնկրետ արձանագրում, գնահատական մեր իրականությունում առկա տասնյակ հարյուրավոր խնդիրների, մարդու իրավունքների եւ մանավանդ դրանց խախտումների վերաբերյալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: