Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք լայն համագործակցություն ունենք Հայաստանի հետ։ Մեր համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ և շատ բազմազան է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման։ Եվ այն, թե այդ համագործակցությունը ինչ նոր մակարդակի կարող է հասնել, կապված է երկրների միջև գործող համաձայնություններից և երկխոսությունից»,-ասաց Սոբհանին։