Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով ցեղասպանության համար
Էթնիկ հայերի շահերը ներկայացնող իրավապաշտպան կազմակերպությունը ապացույցներ է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանն իրենց դեմ շարունակվող ցեղասպանություն է իրականացնում՝ հայտնել է Independent-ը:
Կալիֆոռնիայի Ճշմարտության և արդարության կենտրոնի իրավաբանները հայտարարում են, որ բավարար ապացույցներ կան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն սկսելու համար՝ ցեղասպանության մեղադրանքով:
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ ներկայացրել է ապացույցների փաթեթ, որը պարունակում է ավելի քան 500 տուժածի և վկայի ցուցմունքներ: