Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսական և էներգետիկ թեմաներ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 26-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում՝ հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակը:
«Երկկողմ հարաբերություններից բացի՝ քննարկվելու են արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ թեմաներ»,- նշել է Շտեֆեն Հեբենշթրայթը: