ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայց Զելենսկու հետ խոսելն իմաստ չունի․ Լավրով
Ռուսաստանը խոսում է Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին ոչ թե «հանուն գեղեցիկ խոսքի», բայց անիմաստ է խոսել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլյսկայա պրավդա» լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Մենք լիակատար համոզմունք ունենք, որ պետք է շարունակենք հատուկ ռազմական գործողությունը։ Մենք չենք հայտնում բանակցությունների պատրաստակամությունը հանուն գեղեցիկ խոսքի, դա իսկապես այդպես է, բայց Զելենսկու հետ խոսակցություններն անիմաստ են շատ պատճառներով», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։