Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 22 հայտ:
Հանդիպման ավարտին փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը լրամշակելու ուղղությամբ համայնքների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու բարելավել ներկայացված նախագծային փաթեթները: