Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. սա շատ վատ է. թուրքագետ
Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Սա շատ վատ է, որովհետև ի տարբերություն մեր սահմանապահ ուժերի` Ադրբեջանի սահմանապահ զորքերը ըստ էության բանակային լիարժեք մարտական ստորաբաժանում է, ոչ թե ուղղակի պահնորդ:
«Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշել է նա: