ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբերյալ բանաձևի նախագիծը մերժվել է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության է դրվել Ալժիրի ներկայացրած բանաձևի նախագիծը, որը կոչ է անում Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչել։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 12 երկիր, Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել, ԱՄՆ-ը վետո է կիրառել:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի գործողությունները պետք է ուղղված լինեն միջազգային խաղաղությանը և չխախտեն ՄԱԿ-ի կանոնադրությունը: «Ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությունն այժմ վերահսկում է Գազայի հատվածը, որը բանաձևում նշված պետության անբաժանելի մասն է: Հենց այդ պատճառով է Միացյալ Նահանգները դեմ քվեարկել»,- ասել է դիվանագետը:
Թել Ավիվը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ում ամերիկյան ներկայացուցչությանը վետոյի համար: Իսրայելի ԱԳ նախարարի խոսքով՝ իր երկրի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ընդամենը կես տարի անց Պաղեստինը ՄԱԿ-ի մշտական անդամ ճանաչելու մասին բանաձևը հավասարազոր կլիներ «ահաբեկչության խրախուսման»:
Պաղեստինի առաջնորդը դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, մեղադրել Վաշինգտոնին պաղեստինցիների ցեղասպանությունը խրախուսելու համար: