Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Ռուսաստանում Կուրգանի մերձակայքում գտնվող Տոբոլ գետի ջրի մակարդակը առավոտյան բարձրացել է ևս 29 սանտիմետրով և հասել 999 սանտիմետրի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Կուրգանի շրջանի 18 բնակավայրերի բնակիչներին հորդորել են տարհանել ջրհեղեղի պատճառով:
Ջրհեղեղի հետ կապված իրավիճակը լարված է, ջրի մակարդակը բարձրանում է, շրջանի շատ բնակավայրեր կարող են հայտնվել ջրհեղեղի գոտում: