ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկսելու Իսրայելի մտադրությունը՝ Իրանին չհարվածելու դիմաց. ԱՄՆ ԱԱԽ
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը հերքում է հաղորդագրությունները, թե Վաշինգտոնը համաձայնել է իսրայելական գործողություններին Ռաֆահում՝ Իսրայելի իշխանությունների՝ Իրանին հակահարված տալուց հրաժարվելու դիմաց՝ հաղորդում է The National-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ Կատարի լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ-ի և Իսրայելի միջև նման համաձայնության մասին։
Միևնույն ժամանակ, նախօրեին Maariv պարբերականը նշել էր, որ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) լրացուցիչ հրետանի և զրահամեքենաներ է տեղակայել Գազայի հատվածի ծայրամասերում: Նրա տվյալներով՝ այդ նախապատրաստությունները կարող են վկայել Ռաֆահի վրա ՑԱՀԱԼ-ի ցամաքային հարձակման նախապատրաստության մասին։
Իսրայելի ռազմական ղեկավարությունը պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունը: