«Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի դուրս բերումը Ադրբեջանից». Ստանո
Ինչպես է գնահատում ԵՄ-ը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշումը․ «Turan» գործակալության այս հարցմանը ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն պատասխանել է հետևյալը.
«Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի հայտարարված դուրսբերումը։ ԵՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն», - նշել է Ստանոն։