Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է 54 մլն դոլար կաշառքի մեջ
Չինաստանի կենտրոնական բանկի նախկին փոխտնօրեն Ան Յիֆեյը դատարանի առաջ է կանգնել առանձնապես խոշոր չափերով կաշառքի համար: Գործի լսումը տեղի է ունեցել Հուանֆեն քաղաքի (Հուբեյի կենտրոնական նահանգ) միջին աստիճանի ժողովրդական դատարանում:
Ըստ գործի նյութերի՝ 1993-2022թթ. պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցրած նախկին պաշտոնյան պաշտոնեական դիրքն օգտագործել է անձնական շահերի համար՝ երրորդ անձանց և կազմակերպություններին վարձատրության դիմաց տարբեր ծառայություններ մատուցելով: Խոսքը արտոնյալ վարկերի, պայմանագրերի և այլ հարցերի մասին է։ Գործի լսումների ընթացքում հայտարարվել է, որ ան Յիֆեյը մոտ 54,3 մլն դոլարի կաշառք է ստացել։ Նա դատարանի դահլիճում ընդունել է իր մեղքը։