ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին: Այդ մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների կրթության բնագավառում առկա խնդիրներին, սոցիալ-տնտեսական իրավունքների, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարությանը, խտրականության արգելքին և հանդուրժողականությանն առնչվող մի շարք հարցերի:
Անահիտ Մանասյանը կարևորել է Կայուն զարգացման նպատակները (ԿԶՀ) գործարկելու միջոցով աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: