Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 33 970-ի: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել է 76 770 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 71 մարդ, 106 մարդ վիրավորվել է։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել, որի հետևանքով զոհվել է շուրջ 1200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 5000 մարդ։ Եվս շուրջ 250 մարդ գերեվարվել էր ՀԱՄԱՍ-ի կողմից։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը՝ խոստանալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։
Պաղեստինաիսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և բախումների է հանգեցնում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի վճռով՝ 1947 թվականին որոշվել է երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծումը, սակայն ստեղծվել է միայն իսրայելականը։