Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 74-ամյա Բաբկեն Կարապետյանի և 66-ամյա Սամվել Հակոբյանի նկատմամբ:
Ապրիլի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարոթյան ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված անձինք սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 13-ամյա Կ. Շ.-ի նկատմամբ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերում են Բ. Կարապետյանին և Ս. Հակոբյանին և նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից նշված անձինք ներկայացվում են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից էլ որպես կասկածյալներ տեղափոխվում են ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Նշված անձինք 2 ամսով կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: