2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին․
«Հարգելի Կոնստանտին Ֆեոդորի:
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։
Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները, անգամ նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ մարդ է, 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը, իմ կարծիքով, չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին։
Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Ուկրաինայի ճակատամարտը, Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
Առաջին դոմինոն արդեն ընկել է։
Սրտիս ցավով եմ գրում եմ ձեզ՝ որպես ձեր երկրի իսկական հայրենասերի և որպես Հայաստանի հավատարիմ բարեկամի, ով հասկանում է Ղարաբաղում տեղի ունեցածի բոլոր հետևանքները։
Հարգանքով
«Ղարաբաղ» կոմիտեի նախագահ
Հայաստանի առաջին վարչապետ (1990-91 թթ․)
Հայաստանի պաշտպանության նախարար (1992-93 թթ.)
Վազգեն Մանուկյան»։