G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հարցեր
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին ընդունել է G7-ի գործընկերներին: Հանդիպումն սկսվել է գեղատեսիլ Կապրի կղզում պաշտոնական ողջույններով, ձեռքսեղմումներով և ընթրիքով:
Այն կավարտվի ուրբաթ օրը՝ համատեղ հայտարարությամբ: Այժմ մերձավորարևելյան թեման առաջին պլան է մղվել՝ Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած բախումից հետո։ Ուկրաինայի մասին, սակայն, չեն մոռանում. Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, ով հինգշաբթի Նեապոլի ծոցում գտնվող կղզի կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ուղեկցությամբ, հրավիրվել է արտահերթ նիստին։ Նրանցից բացի, հայտարարվել է Աֆրիկյան միության նոր նախագահ, Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Ուլդ Ղազվանիի մասնակցությունը։ Հանդիպման ծրագրում ներառված չեն այլ երկրներ։
Ինչպես նշված է Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, օրակարգը կենտրոնացած է միջազգային քննարկման առանցքում գտնվող հիմնական թեմաների շուրջ՝ սկսած Մերձավոր Արևելքի վերջին օրերի զարգացումներից մինչև իրավիճակը Գազայում և ճգնաժամը Կարմիր ծովում։
Կուլեբայի և Ստոլտենբերգի մասնակցությամբ կքննարկվեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի դեմ հետագա համատեղ գործողությունները։