ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
Ամերիկացի գիտնականները ներկայացրել են, թե իրենց հաշվարկով որքան միջուկային մարտագլխիկ կա տարբեր երկրների տրամադրության տակ: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տեղեկություններով՝ ներկայումս Ռուսաստանն իր զինանոցում ունի 5580, ԱՄՆ-ը՝ 5044, Չինաստանը՝ 500, Ֆրանսիան՝ 290, Մեծ Բրիտանիան՝ 225 միջուկային մարտագլխիկ: Միջուկային զենք ունեցող ինը երկրներից մյուս չորսը՝ Հնդկաստանը և Պակիստանն ունեն 170-ական, Իսրայելը՝ 90, Հյուսիսային Կորեան՝ 50 միջուկային մարտագլխիկ:
Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Պակիստանում և ԿԺԴՀ-ում նկատվում է միջուկային զինանոցի աճ:
Ֆեդերացիայի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ կա ավելի քան 12.1 հազար միջուկային զինամթերք, որից շուրջ 9.6 հազարը պատրաստ է զինված ուժերի օգտագործման համար։